Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Լուսինե․

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, եթե չունի գրանցված աշխատող և մատուցում է վարսավիրական ծառայություն։ Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Եթե աշխատող չունի, ապա մինչև 01.02.2021թ. պետք է ներկայացնի իրացման շրջանառության մասին տարեկան հաշվետվություն, իսկ եթե նաև տարածքի վարձավճար է վճարում, պետք է ներկայացնել եկամտային հարկի տարեկան անձնավորված հաշվարկ:

Քրիստինա
Քրիստինա
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Իսկ ի՞նչ հարկեր պետք է վճարի, և ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ:

Մերի
Մերի
3 տարի առաջ

Իսկ ինչպե՞ս պետք է հաշվարկվի տարեկան շրջանառությունը, եթե աշխատում է առանց հդմ,դուրս է գրում ծառայության մատուցման հաշիվ,և չունի ստացված հաշիվներ։