Միջին ամսական աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից

Անահիտ․

Բարև Ձեզ։ Աշխատողը գրանցված է ոչ լրիվ աշխատաժամանակով, և ամսական պայմանագրային աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից։ Վերջնահաշվարկի ժամանակ միջին ամսական աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից։ Այս դեպքում որպես միջին ամսական պիտի վերցնեմ նվազագու՞յն աշխատավարձը։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

այո որպես միջին ամսական պիտի վերցնեք նվազագույն աշխատավարձը։

Այն դեպքում, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Այո, այս դեպքում որպես միջին ամսական պիտի վերցնեք նվազագույն աշխատավարձը։

Անահիտ
Անահիտ
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Այսինքն կապ չունի,որ լրիվ դրույքով գրանցված չէ,միևնույնն է նվազագույնը պիտի վերցնեմ միջին ամսական։

Nerses
Nerses
1 տարի առաջ

Այո պետք է վերցնեք նվազագույն աշխատավարձը