Որքա՞ն կկազմի արձակման նպաստի գումարը

Անահիտ.

Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. աշխատակիցն աշխատել է ընկերությունում 20 տարի: Վերջին 12 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվել է 93 00 դրամ, ներառյալ՝ բոլոր պահումները: Կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ, ազատվում է աշխատանքից: Որքա՞ն կկազմի արձակման նպաստի գումարը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Երևի սխալ եք գրել, ոչ թե 93 00 դրամ, այլ 93000:Ըստ ԱՕ 113 հոդվածի 1 Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` 11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում կամ 60 օր առաջ:Արձակման նպաստը՝ 5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով: Լավ կլիներ գրեիք թե ձեր միջին օրականը որքան է, հարցրեք ումից պետք է: Եթե աշխատել եք 5 օրյակով, ապա 93000/21*44 կլինի 194857: Եթե աշխատել եք 6 օրյակով, ապա 93000/25*44 կլինի 163680: Այս գումարներից կատարվելու են պահումներ:

Լիլիթ

Այո, սխալվել եմ, 93.000 դրամ է:
Շնորհակալ եմ արձագանքելու համար:
Եվ եկամտային և սոց․ վճար պահվու՞մ է։

Tigran

Եկամտայինը կպահվի, իսկ սոց․ վճարի հարցը կախված է նրանից թե ինքը վճարող է կամավոր կարգով թե ոչ, կամ լրացել է նրա կենսաթոշակային տարիքը, և նա հարկային մարմին է ներկայացրել դիմում սոցիալական վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ:

Nerses

Կարդացեք ԱՕ 129 հոդվածը:

Լիլիթ

Շնորհակալություն:

Մարիաննա

Բարև Ձեզ: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին լրանալու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ՝
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում` միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:

Լիլիթ

Շնորհակալություն: