Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Էդգար.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 5 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70 000։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ` արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ հերթափոխային է` 24 ժամ, 1 օր աշխատանքի, 2 օր տանը: Մոտավոր ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այդ 70000-ը պահումներով է, թե՞ առանց, միջին աշախատավարձը որքա՞ն է կազմում, դա կարևոր է նշել: Իսկ այդ ընթացքում արձակուրդ գնացե՞լ եք ու քանի՞ օր է կազմել լրիվ արձակուրդը:

Էդգար

Պահումներով է 70000 կազմում արձակուրդ ընհանրապես չեմ գնացել:

Tigran

Օրական աշխատավարձը ստացվում է գործավարձային, իսկ վստահ լինենք, որ ճիշտ է հաշվարկված: Եթե ընդունենք միջինը 70000, ու վեցօրյակ ռեժիմով, ապա կլինի 70000/25*100օր կլինի 280000, դրանից որ հանենք պահումները կմնա 203100:

Tigran

Ճշտում 100 օրի փոխարեն 120 օր արձակուրդի օրով պետք է հաշվեի, մեխանիկական սխալ գնաց: 70000/25*120օր կլինի 336000, դրանից որ հանենք պահումները կմնա 244820:

Մարիաննա

Բարև Ձեզ։ Դուք կուտակել եք արձակուրդ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 100 օր, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 120 օր (մեկ տարվա ընթացքում 20/24 օր, բայց հաշվում ենք ընդունման օրվանից մինչև հաջորդ տարվա ընդունման օրը)։ Եթե սոց. վճար կատարող եք, ապա Ձեր կեղտոտ աշխատավարձը կազմում է 95 973 դրամ, այսպես՝ 95973/21*100=457014 դրամ (հնգօրյա) կամ 95973/25*120=460670 դրամ (վեցօրյա), հանում ենք 21 % եկամտային հարկը, 4.5 % սոց. վճարը (եթե 1974թ.-ից հետո եք ծնված) և 5 500 դրամ դրոշմանիշային վճարը։ Սա մոտավոր հաշվարկ է, քանի որ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար անհրաժեշտ է ճշգրիտ տեղեկատվություն։

Ներսես

Եթե 1974=>
5-օրյաի դեպքում 242833
6-օրյաի դեպքում 244820

Arm.1

Բարև Ձեզ: Աշխատել եմ 2018 դեկ 12-2022 հունվ 10 դպրոցում, աշխատավարձս ամեն տարի այլ է եղել՝ կախված ժամաքանակից։ Ս/թ սեպտեմբերից այն կազմել է մաքուր 50000 դրամ, որքա՞ն է վերջնահաշվարկի գումարը, եթե հասանելի արձակուրդի եմ գնացել միայն մեկ անգամ 2021թ․ փետրվարին 20 օրով:

Ալլա

Թերի տվյալներ եք ներկայացնում, միջին աշխատավարձը հաշվելու համար։ 3 տարվա համար ձեզ հասնում է 60 օր արձակուրդային, որից օգտագործել եք 20 օրը, սակայն հաշվել չենք կարող, որովհետև միջին աշխատավարձի չափը հայտնի չէ։

Arm.1

Իսկ դպրոցի դեպքում ամառային արձակուրդի շրջանում մեկ ու կես ամիս արձակուրդում գտնվելը համարվում է որ օգտվե՞լ ենք արձակուրդից,օրենքը նշում է 20 օր, ես այդ երեք տարիների ընթացքում իմ հաշվին եմ գնացել արձակուրդ՝ ոչ ամառային արձակուրդներին, իսկ գործատուս նշում է, որ քանի որ ես 2021թվականին հուլիս օգոստոս ամսին ստացել եմ գումար, իսկ 2021 թ դեկտեմբերին լրացել է իմ աշխատանքի լիարժեք տարին, հունվարին ազատվելու դեպքում չկա որևէ հիմք վերջնահաշվարկ տալու

Հերմինե

Ձեզ հասնում է տարեկան 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ, վերջնահաշվարկ ստանալու համար պետք է հաշվի առնեք Ձեր չօգտագործած ամենամյա արձակուրդի օրերը, եթե 5 տարվա ընթացքում ունեք այդպիսին։