Ուղեկցող փաստաթղթի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան.

Ինչպես գիտենք, նոր առաքման գիրք է ասպարեզ եկել, որտեղ պետք է գրանցվի ուղեկցող փաստաթղթերը: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկել այդ ուղեկցող փաստաթղթի ձև, նմուշ` david456 շնիկ list.ru: Ես ունեմ իմ ձևը, խնդրում եմ ասացեք` ինչ սխալ կա, ինչը չի բավարարում օրենքի պահանջներին (հավելված 4): Ես պարզապես copy-paste եմ արել այդ հատվածը հավելված 4-ից, վերևն էլ գրել ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, ահա այն.

ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

1) ուղեկցող փաստաթղթի հերթական համարը, դուրսգրման ամսաթիվը.
N-23, 12.02.2012

2) առաքող կամ տեղափոխող անձի (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) անվանումը, ՀՎՀՀ-ն.
ԱԼՖԱ ՍՊԸ, 09412323

3) առաքման կամ տեղափոխման ամսաթիվը.
12.02.2012

4) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը և պետական համարանիշը), որտեղից առաքվում կամ տեղափոխվում է ապրանքը.
ք.Կապան, Նժդեհի 126

5) առաքվող կամ տեղափոխվող ապրանքների նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում.
ք.Քաջարան, Լեռնագործների 28

6) առաքվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող) ապրանքների գինը (արժեքը) հանրագումարով.
234000 դրամ

7) առաքվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը.
ԲԵՏԱ ՍՊԸ, 09412424

8.) գրանցման գրքի, էջի և տողի համարների գրառումը (բացառությամբ հարկային հաշիվների):

Գիրք 23 էջ 1 տող 4

Ասացեք խնդրեմ` բավարարու՞մ է սա օրենքի պահանջներին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ

Լրիվ նորմալ փաստաթուղթ է: