24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Գործուղումը գործատուի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:
Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է: Օրապահիկ չի վճարվում, ճանապարհածախսը կարող եք ձևակերպել վարչական ծախս:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Ոչ, այդ դեպքում օրապահիկ չի վճարվում, բնակավայրը նույնն է:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Ոչ, տարածքային փոփոխություն չկա, հետևաբար չկա նաև օրապահիկ:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Ոչ, քանի որ աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Աննա
Աննա
5 տարի առաջ

Շատ շնորհակալ եմ։

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

Ոչ, տարածքի փոփոխություն չկա։