Սոց. փաթեթի հետ կապված

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս ազատվել է աշխատանքից և սոց. փաթեթից օգտվել է, բանկից բերել է պարտավորության մասին տեղեկանք, որ պետք է փոխանցել։ Ըստ օրենքի պետք է փոխանցե՞լ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Աշխատանքից ազատման դեպքում ո՞րն է համարվում սոցիալական փաթեթի դադարեցման ամիս:
Աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որևէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից (ծառայություններից) և աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման դեպքում ունի փոխանցման ենթակա պարտավորություններ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 3-րդ հավելվածի 2.3-րդ կետի համաձայն տրված վարկային գծի մարման պարտավորություն, ապա անկախ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) հանգամանքի` սոցիալական փաթեթի գումարները (իր դրույքին (աշխատաժամանակին) համապատասխան կամ ավելի պակաս` պարտավորությունից ելնելով) միանվագ փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին (12 ամիսը) լրանալը:
Աշխատողի աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին:

Ani

Ալլա ջան, այսինքն՝ 30000 հազար պարտավորություն ունի, տեղեկանք է բերել բանկից, ես ամեն ամիս պետք է փոխանցեմ, թե՞ միանգամից:

Tigran

Այո, պետք է փոխանցել:

Nerses

Պետք է փոխանցել: