Վերջնահաշվարկ

Նարինե.

Խնդրում եմ եթե հնարավոր է ուրղարկեք վերջնահաշվարկի բանաձեվը:
Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
16 տարի առաջ

Հարգելի գործընկեր.
Տարվա համար աշխատողին հասնում է 28 օրացուցային օր` արձակուրդի համար:
28/12=2.33-յուրաքանչյուր ամսվա համար հասանելիք հատուցվող օրեր:
միջին ամսական աշխատավարձ/30.4*հատուցման ենթակա ամիսների քանակ*2.33-վերջնահաշիվ:

Աննա
Աննա
16 տարի առաջ

Հարգելի գործընկեր. եթե իհարկե կարելի է մի փոքր ավելացում կան աշխատողներ համաձայն աշխատանքային օրենսգրքի ում հասանելիք արձակուրդը տարվա համար կազմում է 35 օր

Անահիտ
Անահիտ
16 տարի առաջ

Վերջնահաշվարկի բանաձևը
ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ = չվճարված ԱՎՈՒՄ + ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ ՕՐԵՐԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ + ԱՐՁԱԿՄԱՆ ՆՊԱՍՏ (վերջինս` կախված ազատման հիմքից դրա անհրաժեշտությունից)

Նաիրա
Նաիրա
16 տարի առաջ

Հարգելի Նարինե վերջնահաշվարկի մասին միշտ հարցեր տրվել են այս կայքում և բավականին ծավալուն պատասխաններ են ստացել,այնպես որ կարող եք կարդալ դրանք:Իսկ ինչ վերաբերվում է Աննայի պատասխանին ավելացնեմ,կա ՀՀ կառավարության կողմից սահմանած հատուկ ցանկ,որտեղ նշված են ամենամյա լրացուցիչ արձակորդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողները:Այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ http://www.arlis.am կայքում ՀՀ կառավարության 2005թ. 1384-Ն որոշման մեջ:

Մարինե
Մարինե
16 տարի առաջ

Արթուրը ճիշտ է գրել, բայց կա մի բացթողում, հատուցման ենթակա ամիսների քանակն այն է, թե նա քանի ամիս արձակուրդ չի գնացել այդքան անգամ 2:

Անահիտ
Անահիտ
16 տարի առաջ

Հարգելի Մարինե աշխ. պգ-ով աշխատողների համար Արթուրն է ճիշտ 2.3, իսկ ձեր նշած 2-ը վերաբերում է սեզոնային աշխ. պգ կնքած աշխատողներին…

Նարինե
Նարինե
16 տարի առաջ

Շնորհակալություն բոլորին

Թեհմինե
Թեհմինե
5 տարի առաջ

Բարև Ձեզ: Ես 2015թ. մինչև 2020թ. դեկտեմբերի 1 գրանցված եմ եղել որպես աշխատող, 2019թ. դուրս եմ եկել ֆիզ. արձակուրդ, սակայն 2020թ. հունվարից կրկին աշխատել եմ մինչև պատերազմը, ու արձակուրդ չեմ գնացել այս տարի: Հիմա ինձ ազատել են պատերազմի պատճառով, աշխատատեղս մնացել է Ադրբեջանի հսկողության տակ: Աշխատավարձս մաքուր ստանում էի 119 900 դրամ: Հիմա վերջնահաշվարկս ուզում եմ իմանամ՝ ինչքա՞ն է լինելու: