ՏՏ ոլորտի գործունեություն

Մարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախապես ներողություն եմ խնդրում շատ հարցեր հղելու համար։ Գործող ԱՁ-ն ուզում է դադարեցնել գործունեությունը և բացել ՍՊԸ ու դիմել հավաստագրի համար։ Զբաղվելու է ֆրիլանս ծրագրավորմամբ։ ԱՁ-ն 1 տարի է ինչ գործում է որպես միկրոձեռնարկատիրություն։ Դասավանդում է։ Ունի մեկ աշխատող։ Նախկինում ցավոք չի դիմել հավաստագրի համար։

1․ Կարո՞ղ է ՍՊԸ-ի հիմնադիրը լինել մեկ ուրիշ մարդ։ Հաճախորդները փոխանցելիս կարո՞ղ են պատճառաբանել, որ հիմնադիրը այլ մարդ է, և չեն կատարի փոխանցում։ Թե՞ ՍՊԸ-ի դեպքում փոխանցումը չի սուբյեկտիվացվում։

2. Կարո՞ղ է ԱՁ-ի հիմնադիրը դառնալ ՍՊԸ-ի տնօրեն այն դեպքում, երբ գրանցված աշխատող է հանդիսանում այլ ընկերությունում։

3. Այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։ Աշխատող ունենալ / չունենալու խնդիր կարո՞ղ է լինել։

4․ Եթե ԱՁ-ով շարունակի, ապա պե՞տք է փոխել գործունեության տեսակը – շրջանառության հարկ։ Այդ դեպքում որքա՞ն տարեկան տոկոս պետք է ԱՁ-ն վճարի

5․ ԱՁ-ն մեկ տարի գործելուց հետո կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո իրավունք ունի ԱՁ-ն դադարեցնել գործունեությունը և բացել ՍՊԸ ու դիմել հավաստագրի համար։
1․ Կարո՞ղ է ՍՊԸ-ի հիմնադիրը լինել մեկ ուրիշ մարդ։ Հաճախորդները փոխանցելիս կարո՞ղ են պատճառաբանել, որ հիմնադիրը այլ մարդ է, և չեն կատարի փոխանցում։ Թե՞ ՍՊԸ-ի դեպքում փոխանցումը չի սուբյեկտիվացվում։
ՍՊԸ-ի հիմնադիրը կարող է լինել առնվազն մեկ մարդ, այլ մարդ,կամ համասեփականատեր, փոխանցումների համար պետք է տեղյակ պահեք մարդկանց, տվյալները այլ են լինելու,
2. Կարո՞ղ է ԱՁ-ի հիմնադիրը դառնալ ՍՊԸ-ի տնօրեն այն դեպքում, երբ գրանցված աշխատող է հանդիսանում այլ ընկերությունում։
ԱՁ-ն հիմնադրով չէ,այլ ինքն է որ կա, այո կարող է գրանցված ԱՁ-ն լինել այլ ՍՊԸ տնօրեն, այդ դեպքում կարող է առաջանալ փոխկապակցված լինելու հարց ու 2 սուբյեկտն էլ անցնեն ԱԱՀ դաշտ,
3. Այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։ Աշխատող ունենալ / չունենալու խնդիր կարո՞ղ է լինել։
այո կարող է դիմել,աշխատող ունենալ և այլն,
4․ Եթե ԱՁ-ով շարունակի, ապա պե՞տք է փոխել գործունեության տեսակը – շրջանառության հարկ։ Այդ դեպքում որքա՞ն տարեկան տոկոս պետք է ԱՁ-ն վճարի
այո տարեկան 60000 շահութահարկ,60000սոցվճար, 5 տոկոս շրջհարկ եռամսյակի հասույթից, դրոշմանիշային ելնելով տարեկան հասույթից,
5․ ԱՁ-ն մեկ տարի գործելուց հետո կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։ ոչ չեք կարող,հավաստագրի համար սիմում են գրանցվելուց 3 ամսվա ընթացքում,

Gevorg Grigoryan

Հարգելի Մարինե, եթե Ա/Ձ-ից անցում եք կատարում ՍՊԸ և հիմնադիրի փոփոխություն է տեղի ունենում, ապա դուք պետք է Ձեր գործընկերներին ներկայացնեք հիմնավոր մեկնաբանություն և տեղեկացնեք, որ հիմնական պայմանները չեն փոփոխվել: ԻՆչ վերաբերվում է ՍՊԸ տնօրենին, ապա կարող է տնօրեն աշխատել, եթե այլ ընկերությունում չի հանդիսանում բաժնետեր և աշխատանքային գրաֆիկով օրական 8 ժամից ցածր է, քանի որ ԱՕ չպետք է գերազանցի սահմանված նորմը:
Շրջ. հարկի դեպքում ներկայացնում եք եռամսյակային հաշվետվություն և որպես ծառայություն այն հարկվում է 5 տոկոսով, դրոշմանիշային վճար` ելնելով շրջ. մեծությունից:

Գայանե

ԱՁ-ն պետ ռեգիստրում գրանցվելուց  3 ամսվա ընթացքում կարող է դիմել հավաստագրի համար, իսկ մեկ տարի գործելուց հետո՝ այլևս չի կարող դիմել։
Եթե նախկինում դիմեիք հավաստագրի համար, ապա այդ 1 տարին չէիք կարող գործել որպես միկրոձեռնարկատիրություն։