Տրակտորի ներմուծում

Խաչիկ.

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ Alibaba կայքից գնել տրակտոր անձնական օգտագործման համար, և ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք Հայաստան հասնելուց հետո պետք է մաքսազերծել, թե՞ որպես գյուղտեխնիկա չի մաքսազերծվում: Նախապես շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Մաքսազերծման ենթակա է բոլոր դեպքերում, սակայն կարևոր է, թե ինչի համար է, հնարավոր է՝ ԱԱՀ-ից ազատվածների ցանկում լինի, կոնկրետացրեք:

Մարի
Մարի
4 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Բարև Ձեզ: Իսկ կասե՞ք, եթե սպը տրակտորի աշխատանքների ծառայություն է մատուցում` լիցենզիա պե՞տք է, և՛ պետական տենդերին մասնակցելու դեպքում, և՛ այլ կազմակերպություններին ծառայություն մատուցելու դեպքում:

Արա
Արա
6 տարի առաջ

Տվյալ դեպքում մաքսազերծում անհրաժեշտ չէ, քանի որ այն գյուղատնտեսական տեխնիկա է, անձնական օգտագործման համար է, առավել ևս եթե տվյալ կայքը լինի Ռուսաստանի Դաշնությանը:

Արմեն
Արմեն
2 տարի առաջ
Ի պատասխան  Արա

Բարև Ձեզ։ Ես ուզում եմ Վրաստանից տրակտոր ներկրել։ Ինչպես կարող եմ իմանալ՝ ինչքա՞ն կկազմի մաքսազերծումը։