Փոխարինող աշխատողի ազատում աշխատանքից

Վահե․

Բարև Ձեզ։

Եթե դասատուն գնացել է ֆիզ․ արձակուրդ, ես ընդունել եմ նոր աշխատող, հիմա երկրորդն է գնում ֆիզ․ արձակուրդ, և հիմնականը գալիս է, ես կարո՞ղ եմ ազատել երկրորդ աշխատակցին։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Մարիաննա
Մարիաննա
5 ամիս առաջ

Բարև Ձեզ: Փոխարինող աշխատողի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ժամկետը մինչև հիմնական աշխատողի վերադարձն է: Հետևաբար նրան ոչ թե ազատում եք աշխատանքից, այլ նրա պայմանագրի ժամկետը լրանում է, և այն լուծվում է: Սակայն եթե տվյալ փոխարինող աշխատողի հետ կնքել եք անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, ապա՝
Աշխատանքային օրենսգրքի հոդված 114.
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է՝

2.1) հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

Knarik
Knarik
5 ամիս առաջ

Ինչու եք ազատում աշխատանքից,եթե պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով, թող երեխա ունենա

Tigran
Tigran
5 ամիս առաջ

չեք կարող ազատել երկրորդ աշխատակցին, եթե գտնվում է ֆիզ․ արձակուրդում, նա պետք է օգտվի այդ իրավունքից, սակայն դա չի խանգարում որ հիմնական աշխատողը հետ վերադառնա,