24-ժամյա հերթափոխով գրաֆիկ

Արփի․

Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել՝ կարո՞ղ ենք և չի՞ հակասում ԱՕ-ին Աշխատանքային պայմանագրում սահմանել 24-ժամյա հերթափոխով գրաֆիկ՝ հաջորդող 48 ժամ հանգիստ, եթե աշխատակիցը չի ներառվում ԱՕ 139 հոդվածի 4-րդ կետում ներառված առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում, որը սահմանում է ՀՀ կառավարությունը: Եթե այո, կարգավորող դրույթը կխնդրեի նշել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

հակասում է, քանի որ հերթափոխային գրաֆիկը շաբաթական 48 ժամից որ ավել իրար հերթափոխող աշխատանքային գրաֆիկն է միայն, իսկ դրանից այլ գրաֆիկ սահմանելով որպես հերթափոխային, խախտում եք 139 հոդվածի դրույթները։

Արփի

Այսինքն՝ եթե սահմանենք շաբաթական 3 անգամ 12-ժամյա հերթափոխային գրաֆիկ/ նվազագույնը 24 ժամ հանգստով/՝ չի խախտվի։

Last edited 1 տարի առաջ by Արփի
Ալլա

Այո։ ԱՕ հոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար՝ ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից:

Tigran

Հակասում է այդ կարգով գրաֆիկը, քանի որ հստակ է սահմանված, թե որ բնագավառների աշխատողները կարող են աշխատել այդպիսի գրաֆիկով։