3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ

Կարեն.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ Չինաստանից ներմուծել էլ. տեխնիկա` powerbank-եր: Քանակը ըստ նախատեսվածի մեծ է անձնական օգտագործման ծավալներից։ Կխնդրեի հնարավորինս պարզ տեղեկություն տրամադրել ֆիզ./իրավաբանական անձով մաքսազերծման և դրույքաչափերի մասին։
Նախապես շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ

  1. Լավ կանեք գրեք դրա ապրանքի կոդը, որից հետո կարելի է ասել՝ ի՞նչ կնստի ներմուծումը, ԱԱՀ կա՞, որակի սերտիֆիկատ է պետք:

  2. Եթե ապրանքը դասվում է 8507 կոդի շարքին՝ առաջանում է 10% մաքսատուրք, 20% ԱԱՀ և 5-10 000 մաքսավճար, 2 կամ 3 % էլ բնապահպանական հարկ՝ կախված, որ կոդին է պատկանում:

  3. Հնարավորինս պարզ պատասխանելու համար պետք է ներմուծվող ապրանքի կոդը գրեք, ֆիզ. անձի դեպքում գերազանցած քանակի 20 տոկոսը պետք է վճարվի բյուջե:

  4. Ձեր հարցին լիարժեք պատասխանելու համար գրեք այդ ապրանքը ինչ կոդի տակ է անցնում։ Կան առանձնահատկություններ։

  5. Մաքսազերծման դեպքում ու վերջինիս համար վճարների հետ կապված մեծ նշանակություն ունի ապրանքի կոդը, գրեք ապրանքի կոդը :

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *