8-ժամյա աշխատանքային օր

Լիանա.

Ո՞վ կհուշի` 8-ժամյա աշխատանքային օր ասելով` հասկանում ենք 1 ժամ ընդմիջումը ներառյա՞լ, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “8-ժամյա աշխատանքային օր

  1. Ութ ժամը չի ներառում ընդմիջումը: Ցանկացած կազմակերպություն, որտեղ աշխատանքը սկսվում է 9:00-ին և ավարտվում է 18:00, ընդմիջում 13:00-14:00, աշխատանքայի տաբելում ֆիքսում է 8 ժամ:

    0
  2. Հարգելի Լիանա,
    աշխատաժամանակում չեն ներառվում, սակայն աշխատանքային ստաժում հաշվարկվում են` հանգստի կամ սնվելու համար ընդմիջումները, ամենօրյա (միջհերթափոխային), ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը, սույն օրենսգրքով ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը, արձակուրդը (Աշխ. օր. 138 հոդ.):
    Հանգստի ժամանակը, ինչպիսինն են հանգստանալու և սնվելու համար ընդմիջումը, Աշխ. օրենսգրքով, օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ (Աշխ. օր. 150, 151 հոդ.):
    Ինչպես նաև` հանգստի և սնվելու համար ընդմիջումը չի ներառվում աշխատաժամանակում, և աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ: Աշխատողն իրավունք ունի այդ ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից (Աշխ. օր. 152 հոդ.):

    Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 53 80 86 կամ 077 606 605:

    0
  3. Կարդացեք ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 152 հոդ. 2-րդ կետը.
    Հանգստի և սնվելու համար ընդմիջումը չի ներառվում աշխատաժամանակում, և աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ: Աշխատողն իրավունք ունի այդ ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *