Քանի՞ աշխատանքային օր է կազմում արձակուրդը

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Էլեկտրիկ-փականագործի հերթական արձակուրդի տևողությունը մինչ ԱՕ-ի փոփոխությունը կազմել է 28+7 օրացուցային օր: 7օրը` ըստ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկի, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին կառավարության որոշման: Քանի՞ աշխատանքային օր է կազմում նրա արձակուրդը ԱՕ-ի փոփոխությունից հետո (20+7՞):

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Anushik
Anushik
14 տարի առաջ

20+5

Դավիթ Ասատրյան
Դավիթ Ասատրյան
14 տարի առաջ

Եթե հիմա նայեք 1384 որոշումը, ապա կտեսնեք, որ գրված է “աշխատանքային” բառը:

Գևորգ
Գևորգ
14 տարի առաջ

Հարգելի Գայանե (20+5), եթե հնգօրյա աշխատանքային շաբաթով եք աշխատում, և (24+6), եթե վեցօրյա:

Գայանե
Գայանե
14 տարի առաջ

Շնորհակալություն: