Ապրանքի արտահանում

Nazeli.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և դժվարանում եմ այս հարցում: Ուզում ենք արտահանում կատարել Ռուսաստանի Դաշնություն: Խնդրում եմ պարզաբանել, արտահանման ժամանակ, երբ ԱԱՀ-ով չենք ուղարկում և դուրս ենք գրում սովորական հաշիվ, ի՞նչ հիմքի վրա ենք պահանջում պետությունից ԱԱՀ և ի՞նչ կարգով է այն կատարվում, ինչպե՞ս է արտացոլվում ԱԱՀ հաշվետվության մեջ: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Hayk
Hayk
14 տարի առաջ

Հարգելի Նազելի, արտահանումը տարբերվում է ներքին շուկայում իրացումից միայն նրանով, որ ԱԱՀ կրեդիտը զրո է, այսինքն դու ունենում ես ստացված հաշիվներ, որոնց մեջ կա ԱԱՀ դեբետ, իսկ կրեդիտ չի ձևավորվում, քանի որ արտահանման համար ԱԱՀ զրո է, իսկ թե ինչպես կարելի է ստանալ պետությունից ԱԱՀ, պատասխանը` շատ դժվար ))) Իսկ եթե ավելի լուրջ, ես կարող եմ քեզ օգնել, միայն ասա, թե ինչպես կապնվել քեզ հետ:

Nazeli
Nazeli
14 տարի առաջ

Շնորհակալություն պատասխանի համար, ահա իմ էլ.փոստի հասցեն azizyan.n շնիկ mail.ru

Դավիթ Աատրյան
Դավիթ Աատրյան
14 տարի առաջ

Դիմում ՏՀՏ ԱԱՀ-ի գերավճարը փոխարինել շահութահարկով: Եթե ստացվի իհարկե:

Nazeli
Nazeli
14 տարի առաջ

Շնորհակալություն Ձեզ պատասխանի համար, գերավճար վերադարձնելու կամ հաշվանցելու հարցում ես ել կարծում, որ շատ դժվար կլինի, :): Ինձ հետաքրքրում է` հաշվետվությունում ինչպե՞ս է արտացոլվում, լրացնում ենք 9-րդ տողը և անցնում դիմումի՞ն: Եվ իմ մյուս հարցը հետևյալն է. իմ նախորդ հաշվապահը, այսքան ժամանակ անտեղյակ լինելով, արտահանելիս ոչ մի անգամ չի օգտվել այդ հնարավորությունից: Արդյո՞ք կա վաղեմություն նման գործարքներին, և ես կարո՞ղ եմ ուղղակի ճշգրտում մտցնել այդ հաշվետվություններին` դեբետում ԱԱՀ ունենալու համար:

Արման Արշակյան
Արման Արշակյան
14 տարի առաջ

Հարգելի Նազելի, վերջին ստուգման ակտով պետք է նայեք ԱԱՀ-ի ստուգված ժամանակաշրջանը և դրանից հետո ներկայացնեք ԱԱՀ-ի ճշտված հաշվետվություններ: 2011թ-ից ԱԱՀ-ի հաշվարկը արդեն իսկ իր մեջ ներառում է դիմումը ԱԱՀ-ի հաշվանցման կամ վերադարձի, միգուցե վերադարձը բարդ լինի, բայց հաշվանցում հեշտությամբ կատարվում է:

Nazeli
Nazeli
14 տարի առաջ
Ի պատասխան  Արման Արշակյան

Պարզ է, հետբերման կամ հաշվանցման փորձերն ուրեմն անիմաստ են, դրանք վերաբերվում են մեր մոտ ստուգված ժամանակաշրջաններին, իսկ ի՞նչ կասեք նոր արտահանման ժամանակ ԱԱՀ-ի դեբետագրմանը: Ինչպե՞ս է այն կատարվում: Ո՞ր մասը կարելի պահանջել պետությունից: Եվ ինչպե՞ս է դա արտացոլվում հաշվետվության մեջ: