«

»

Дек 09 2011

Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկի կանխավճարի գումարները

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը սկսել է գործել 2011-ի սեպտեմբեր ամսից և 2011-ի ընթացքում ձևավորվել է հարկվող շահույթ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել 2012-ի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարները, հաշվի առնելով, որ նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարը ստացվել է գործունեության 4 ամիսների ընթացքում, արդյո՞ք կիրառելի է 1/6 գործակիցը: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Արման

    Հարգելի Լիլիթ, իմ կարծիքով, այո, կիրառելի է 1/6-ը: Սակայն ուշադրություն դարձրեք, որ որոշ դեպքերում հարկատուն ազատվում է կանխավճարներ կատարելու պարտավորությունից (բայց ոչ` նվազագույն շահութահարկ վճարելուց): Այս հարցի հետ կապված կարող եք կարդալ Շահութահարկի մասին օրենքի հոդված 47 և 47-1:

  2. Аватар
    Վահե

    Յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարի հաշվարկման բազան հանդիսանում է նախորդ եռամսյակը, դուք պետք է նախորդ եռամսյակի բազան համեմատեք շրջանառության հետ, եթե հաշվետու եռամսյակի շրջանառությունն է մեծ, կկատարեք նվազագույն շահութահարկ, իսկ եթե նախորդ հաշվետուի շրջանառությունը մեծ կլինի, կկատարեք շահութահարկի կանխավճար 1/6-րդ սկզբունքով:

  3. Аватар
    Արսեն

    Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով:
    Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 2-րդ կետում նշված չափերով:

    1. Аватар
      Լիլիթ

      Շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար, բայց հարցը կայանում է նրանում, որ օրենքը մատնանշում է նախորդ տարվա փաստացի կամ հաշվարկային շահութահարկի 1/6 մասով վճարել կանխավճարը, իսկ մեր ընկերությունը գործել է նախորդ տարի ընդամենը 4 ամիս: Ուրեմն շահութահարկի կանխավճարը = max (նվազագույն շահութահարկ, 4 ամիսների շահութահարկ 1/6), թե՞ max(նվազագույն շահութահարկ, 4 ամիսների շահութահարկ *3*1/6), հարց է առաջանում, թե ես ում կողմից եմ, չէ՞:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160