«

»

Dec 15 2011

Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող

Mariam.

Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Կազմակերպությունը աշխատում է և հաստատագրված վճարով, և համարվում է շահութահարկ վճարող: Կարո՞ղ եք ինձ ասել և հիմնավորել, թե ինչպես ես պետք է հաշվարկեմ ստացված եկամուտը, որպեսզի շահութահարկի տարեկան հաշվետվությունը փակեմ: Արդյո՞ք հաստատագրված վճարից ստացված եկամուտը պետք է գումարեմ առևտրից ստացաված եկամուտին: Ես գտնում եմ, որ պետք է կատարեմ առանձին հաշվառում, և հաստատագրված վճարի համար կատարված ծախսերը և ստացված եկամուտները առանձնացնեմ, և շահութահարկը նվազեցնեմ միայն իրեն վերաբերվող ծախսերով, և հիմք ընդունեմ միայն այն եկամուտները, որոնք վերաբերվում են տվյալ ոլորտին: Խնդրում եմ ինձ հուշեք` արդյոք ճիշտ եմ: Եթե ոչ, գրեք ճիշտ տարբերակը: Նախապես շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Accountant.am

    Հարգելի Մարիամ, այո, Դուք պետք է կատարեք առանձնացված հաշվառում, իսկ այն դեպքում, երբ դա հնարավոր չէ, պետք է տեսակարար կշռով որոշեք, ծախսի որ մասը որ գործունեությանն է բաժին ընկնում: Օրինակ, ունեք վարձակալությամբ վերցրած տարածք, որը ակնհայտ երկու գործունեության համար էլ անհրաժեշտ է և փաստաթղթով հիմնավորված: Եթե շահութահարկով հարկվող գործունեությունից հասույթը ամբողջի 5 % է կազմում, ապա տարածքի վարձավճարն էլ պետք է 5 % – ով վերագրեք այդ գործունեության ծախսերին: Սակայն, կարող են այնպիսի ծախսեր լինել, որոնք ամբողջությամբ վերաբերում են հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը, այդ դեպքում, իհարկե, չեք կարող կիրառել տեսակարար կշռի մեթոդը:

    0
  2. Avatar
    Mariam

    Շնորհակալություն, հարգելի Արման, ես նույնպես այդպես էի կարծում, և իմ դեպքում հանարավոր է այդ առանձնացված հաշվառումը կատարել: Սակայն այդ դեպքում մեկ այլ խնդիր է առաջանում ինձ մոտ: Կազմակերպության գերակշիռ եկամուտը գալիս է ծառայության մատուցումից, սակայն ծախսերի գերակշիռ մասը ընկնում է շահութահարկի մասով: Այսինքն, աշխատողների քանակը, հարկային վճարումները, կոմանալները կազմում են այնպիսի թիվ, որ եթե շահութահարկի մասով վնաս ցույց չտամ էլ, միևնույն է շատ քիչ է կազմում մաքուր եկամուտը, ծախսերը հանված, չնայած որ մինչև հիմա, երբ հաշվում եմ, վնաս է դուրս գալիս: Հարգելի Արման, խնդրում եմ, հուշեք ինձ, տվյալ դեպքում ես խնդիրներ չե՞մ ունենա հարկայինի աշխատակիցների հետ: Ո՞ր հոդվածներով կարող եմ բացատրել իմ այդպիսի հաշվառման ձևը:

    0
  3. Avatar
    Իզաբելա

    Հարգելի Մարիամ, Դուք կարող եք հիմնավորել ԱԱՀ-ի օրենքի 27 հոդվածով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...