«

»

Mar 20 2012

Թոշակառուի` աշխատանքից ազատում

Վահե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` վերջին փոփոխված աշխատանքային օրենսգրքով գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել աշխատողին, եթե աշխատողը ստանում է ծերունական կենսաթոշակ:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Նարինե

    Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի` 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
    11) աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
    Սակայն ինձ թվում է, որ այս հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածին: Իսկ Սահմանադրությունն ավելի բարձր իրավական ուժ ունի:

     
    1. Avatar
      Վիկտորյա

      Հարգելի Վահե, այդ կետը վերաբերվում է միայն այն դեպքերին, երբ աշխատողը ՀԱՍՆՈՒՄ Է կենսաթոշակի տարիքին: Կոպիտ ասած` կարող եք ազատել միայն աշխատակցի ծննդյան օրը: Սակայն եթե օրը անցնում է, կամ դուք աշխատանքի եք ընդունել արդեն տարիքը լրացած լինելու դեպքում, ապա այդ հիմքով ազատելու իրավունք չունեք: Ամեն դեպքում այդպես բացատրեցին ԱՊՏ-ում 🙂

       
    2. Avatar
      Սարգիս

      Թոշակառուն կարող շարունակել աշխատանքը այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել անաշխատունակ: Սահմանադրական դատարանի 2011թ.հոկտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ գրված է՝ “Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ կենսաթոշակը և աշխատանքը միտված են միևնույն նպատակին, գոյության միջոցների ապահովմանը, աշխատանքը որպես կենսաապահովման միջոց, գործում է անձի լրիվ աշխատունակության պայմաններում”:

       

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...