28/10/2026

թոշակ

Բելլա.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ աշխատողը եղել է ոստիկանության աշխատակից, որտեղ ծառայելուց հետո անցել է թոշակի։ Արդեն իսկ ստանում է անվճար բուժզննումներ և այլն։ Արդյո՞ք նրա համար էլ պետք է վճարվի 4 800 դրամ ապահովագրավճար, եթե նա ունի սոց․ փաթեթ։

Աննա․

Ամուսինը ՌԴ քաղաքացի է, ով ունի մշտական գրանցում կնոջ սեփականությունը հանդիսացող հասցեում, ունի մշտական գրանցված աշխատանք: Ուզում ենք իմանալ՝ վերջինս հայտարարագիր լրացնելու՞ է, թե՞ ոչ, իսկ եթե այո՝ ՌԴ-ից ստացվող կենսաթոշակը հայտարարագրելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն։

Գոհար․

Բարև Ձեզ։ Ես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք կենսաթոշակ ստանալիս հաշվի է առնվում նաև Ռուսաստանի աշխատանքային ստաժը։

Nara.

Հանդիսանում եմ ԱՁ-ի տնօրեն, ստանում եմ թոշակ, որը ձևակերպել եմ 2 տարի առաջ։ Ուզում եմ վերահաշվարկեն թոշակս։ Online.ssa.am հարթակի վրա ներկայացրել եմ դիմում կենսաթոշակի վերահաշվարկման համար, բայց մերժել են դիմումս։ Մերժման պատճառ՝ Դիմողը վարձու աշխատող չէ։ Բայց ամեն տարի մուծում եմ 60 հազ դրամ սոց ԱՁ-ի կողմից։ Կարո՞ղ եք պարզաբանեք, ԱՁ-ի տնօրենը չի՞ համարվում վարձու աշխատող։

Էմմա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է.

1. Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ քիմիական (թունանյութեր) պայքարի աշխատանքներ (սրսկում, փոշոտում, բանվորական հեղուկի պատրաստում) կատարող աշխատողներ

Եթե աշխատանքը մասամբ է այս կետին համապատասխանում, այն է. աշխատողն իրականացնում է վերոնշյալներից միայն սրսկումը, բայց ոչ ամեն օր, հիմանականում կատարում է ուղղակի ֆիզիկական աշխատանք: Արդյո՞ք իր կատարած աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր: Եթե այո, կարո՞ղ եմ նրա համար սահմանել նորմալ աշխատաժամանակ՝ նշելով աշխատանքի առանձնապես ծանր լինելու փաստը և տարիֆային աշխատավարձի 50 տոկիս հավելումը, ինչպես նաև արդյո՞ք տվյալ աշխատողը համարվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեցող անձ:

Կանխավ շնորհակալություն:

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե անձը ՌԴ քաղաքացի է, սակայն ունի Հանրային Ծառայությունների Համարանիշ ՀՀ-ում, արդյո՞ք նրանից պահված սոցիալական վճարը հետագայում մասնակցում է նրա կուտակային կենսաթոշակի հաշվարկին։ Շնորհակալություն։

Տիգրան․

Ողույն։ Ունենք կենսաթոշակային տարիքի աշխատակից քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։ Սոց․ ապ․ բաժնում նրան ասել են, որ թոշակի ավելացման համար պետք է 1 ամսով ազատենք ու նորից գործի ընդունենք։ Դա ճի՞շտ է, ու եթե այո, ո՞րն է իմաստը։

Ավետիս․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ես 62 տարեկան եմ և ունեմ 38 տարվա աշխատանքային ստաժ, գրանցված աշխատող չեմ, բայց անհատ ձեռներեց եմ։ Կարո՞ղ եմ անցնել կենսաթոշակի, վճարում եմ շրջանառության հարկ և շահութահարկ։ Շնորհակալություն։

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Աշխատակից ունենք կազմակերպությունում աշխատում է 1997թվականի հուլիսի 1-ից, թոշակառու է, դուրս է գալիս աշխատանքից իր դիմումի համաձայն, կասե՞ք քայլերը: Տրվում է և՛ վերջնահաշվարկ, և՛ արձակման նպաստ, թե՞ դրանցից միայն մեկը:

Գրիգոր.

Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:

Արմինե․

Բարև Ձեզ։ Ինձ ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի Մոսկվայի մարզային վարչությունից գրություն, համաձայն որի պետք է տամ ռուսերենով տեղեկանք տվյալ անձի աշխատած ժամանակահատվածի և աշխատավարձի վերաբերյան։ Կարող եք օգնել՝ ինչպե՞ս գտնեմ այդպիսի տեղեկանքի օրինակ։

Արփինե.

Բարև ձեզ։ Ֆիզիկական անձը ոստիկանության աշխատակից է եղել և թոշակի է անցել արտոնյալ պայմաններով` 55 տարեկանում։ Եթե իր անունով ԱՁ գրանցվի և գործունեություն ծավալի, դա թոշակի վրա ինչ-որ կերպ կազդի՞։ Նախապես շնորհակալ եմ։

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անցել եմ տարիքային թոշակի և ստանում եմ 35 600 դրամ թոշակ, աշխատանքային գրքույկում ունեմ 35 տարվա ստաժ և ունեցել եմ 2 երեխա: Կարծում եմ` սխալ հաշվարկ է եղել: Շնորհակալություն:

Արամ Հակոբյան.

Բարև Ձեզ։ Ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ 13 տարվա ստաժ և ստանում եմ 29 330 դրամ թոշակ։ Խնդրում եմ ասել, թե կբարձրանա՞ արդյոք թոշակս 2012թ․ հունվարի 1-ից։ Նախապես՝ շնորհակալություն։

Յանա․

Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ. եթե կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողի պայմանագրի ժամկետը երկարաձգվում է ևս որոշ ժամանակով, մինչև նոր աշխատողի ընդունումը, այդ դեպքում պե՞տք է արդյոք աշխատողը դիմում ներկայացնի մնալու համար, թե՞ համաձայնագիրը բավական է որպես հրամանի հիմք: