Հղիության և ծննդաբերության արձակուրդի հետ կապված

Լիլիթ.

Շուտով երեխա եմ ունենալու և պետք է գնամ ֆիզարձակուրդ: Բայց երեխայիս պահող ունեմ և չեմ ուզում հետծննդյան շրջանում մնալ տանը, քանի-որ բարձր աշխատավարձ եմ ստանում և դրամի կարիք ունեմ: Կարո՞ղ եմ հետ վերադառնալ նախատեսվածից շուտ և օրենքի ո՞ր կետի համաձայն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Արմինե
Արմինե
14 տարի առաջ

Ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո կարող եք ներկայանալ աշխատանքի: Իսկ եթե չեք ցանկանա աշխատել, աշխատանքային օրենսգրքի հոդված 173-ի համաձայն կգրեք դիմում և մինչև երեխայի 3 տարեկան դառնալը կստանաք չվճարվող արձակուրդ:

Մարինա
Մարինա
14 տարի առաջ

Հարգելի Լիլիթ, դու հանգիստ կարող ես վայելել քո հետծննդյան արձակուրդը, քանի որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով: