«

»

Apr 13 2012

ՓՄՁ հարկման վերաբերյալ

Նանե.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեի ինձ օգնել հետևյալ հարցում:
Կցանկանյի իմանալ` կա՞ն արդյոք տարբերություններ ՓՄՁ և խոշոր ընկերությունների հարկման ժամանակ, ունե՞ն արդյոք ՓՄՁ սուբյեկտները հարկային արտոնություններ կամ հարկերի վճարման այլընտրանքային տեսակներ ու եղանակներ: Նախապես շնորհակալ եմ:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արմինե

    Հարգելի Նանե, այնքան մեծ հարց եք բարձրացրել, որ դժվար է մի քանի նախադասությամբ պատասխանել, նամանավանդ, երբ չեք նշում, թե որ ոլորտի գործունեության մասին է խոսքը: Տարբերություններ կան և շատ են:

     
  2. Avatar
    Նարինե

    Հարգելի Նարե, ՓՄՁ և խոշոր ընկերությունների հարկման ժամանակ իհարկե կան տարբերություններ, որոնք սահմանվում են մի շարք օրենքներում: Ամենագլխավոր տարբերությունն այն է, որ ՓՄՁ-ները ԱԱՀ չեն վճարում, եթե նրանց շրջանառությունը տարվա ընթացքում չի գերազանցում 58,35մլն դրամը /եթե, իհարկե, նման ցանկություն չեն հայտնել/: Իսկ ԱԱՀ չվճարողների համար կան որոշ հարկային արտոնություններ, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարման դեպքում որոշ տարբերություններ:

    Իսկ ինչ վերաբերում է հարկերի վճարման այլընտրանքային տեսակներին, կարծում եմ, որ չկան:

     
  3. Avatar
    Նանե

    Շնորհակալ եմ պատասխանների համար:
    Ընկերությունը զբաղվում է մանրածախ առևտրով: Ինձ տեղեկատվությունն անհրաժեշտ է դիպլոմային աշխատանք գրելու համար, ուղղակի պետք է թվեմ հարկման տեսանկյունից փոքր և խոշոր բիզնեսների տարբերությունները:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...