«

»

Апр 26 2012

ԱՁ-ն զբաղվում է տաքսի ծառայությունների մատուցմամբ

Գոհար.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Անհատ տաքսու վարորդը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ պետք է անի անհատը և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Արա Ա.
    Արա Ա.

    Տաքսի ծառայություն մատուցողները 2012թ. ապրիլի 1-ից համարվում են արտոնագրային վճար վճարողներ: Պետք է վճարեք արտոնագրային վճարը` կախված ծառայության մատուցման վայրից և ելակետային տվյալներից (տես “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքը), լրացնեք արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունը և դիմեք ՀՏ արտոնագիր ստանալու համար:

    1. Аватар
      Gohar

      Շնորհակալ եմ պատասխանի համար: Տարեկան հաշվետվություններից պետք է հանձնվի սոց. հաշվետվությունը, այնպես չէ՞: Ուրիշ հաշվետվություն կա՞, որ ևս պետք է հանձնել:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160