Զրոյական տեղեկանքի տրամադրում

Արման.

Ողջույն: Ես ձեռք եմ բերել ավտոմեքենա արտերկրից, և ինձ անհրաժեշտ է զրոյական տեղեկանք, սակայն մերժում են տրամադրել և պահանջում են վճարել ընթացիկ տարվա ամբողջ գույքահարկը, և միայն այդ դեպքում կտրամադրեն զրոյական տեղեկանք: Ինչքանո՞վ է դա հիմնավորված, եթե գույքահարկը ես կարող եմ վճարել մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Խաչիկ Քեխյան

Հարգելի Արման,
Անկախ մեքենան արտերկրից ձեռք բերելու հանգամանքից, գույքահարկը տարեկան հարկ է, որը հաշվարկվում է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման հաջորդ ամսվա 1-ից: Ձեր կողմից նշված զրոյական տեղեկանքը տրամադրվում է տվյալ տարվա ընթացքում սեփականության իրավունքի գրանցման ամսվան հաջորդող մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի համար չվճարված պարտավորություններ չունենալու վերաբերյալ:
Հետևաբար` զրոյական տեղեկանք ստանալու համար, Դուք որպես մեքենայի սեփականատեր պարտավոր եք վճարել գույքահարկ սեփականության իրավունքի գրանցման ամսաթվին հաջորդող ամսվա 1-ից մինչև տարեվերջ ընկած ամիսների համար:

Աննա

Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ առցանց թե որքա՞ն պետք է վճարեմ զրոյական ստանալու համար:

Հայկ

Հարգելի Աննա, մուտք եք գործում այս կայք և հետևում եք քայլերին:

Լուսինե

Բարև Ձեզ։ Մեքենաս վաճառում եմ և վաճառքի համար հարկավոր է զրոյական կտրոն, բոլոր վճարումները իրականացրել եմ, սակայն գյուղապետարանը կտրոնը չի տրամադրում՝ պատճառաբանելով ծրագրային խնդիրը։ Նշեմ, որ 2 օր է ծրագրային խնդիր ունեն առկա: Կա՞ մեկ այլ տեղ, որտեղից կարող եմ վերցնել այդ կտրոնը: Քանի որ առք ու վաճառքի համար հերթագրվում ենք օնլայն, ես կորցնում եմ հերթագրվածս օրն ու ժամը:
Կանխավ շնորհակալ եմ։