Գործուղում ձևակերպելու դեպքում

Արմինե.

Հարգելի կադրերի բաժնի աշխատողներ, խնդրում եմ մանրամասն բացատրել, թե ինչպիսի փաստաթղթեր է պետք պատրաստել գործուղում ձևակերպելու դեպքում և ինչ հերթականությամբ, այն ինչ վերաբերում է կադրերի բաժնին, ոչ հաշվապահորեն: Եվս մեկ հարց` արդյո՞ք մինչև վեց ամիսը չլրացած աշխատողին ազատելու դեպքում (օրինակ եթե երեք ամիս է աշխատել ու ազատվում է) վերջնահաշվարկ չի հասնում: Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Գործուղում ձևակերպելու դեպքում

  1. Նախ պետք է տնօրենի հրամանը լինի գործուղման վերաբերյալ, այնուհետև պետք է լրացնեք Գործուղման վկայական, դրա ձևը կարող եք վերցնել ՀՀ Կառավարության 2005թ. փետրվարի 29-ի թիվ 2335-Ն որոշումից (Հավելված 3), իսկ հաշվապահական ձևակերպումները ևս կտարվում են համաձայն այդ որոշման:

    1. Հրամանի մեջ նշվում է գործուղման վայրը, նպատակը, ժամկետները, նաև` կազմակերպության կողմից որ ծախսերն են կտարվում, և եթե հրավիրող կողմ կա, նրա կողմից ինչ ծախսեր են կատարվում (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս):

Մեկնաբանել