Վաճառքի գնի սահմանում

Սամվել.

Իմ սեփական արտադրանքի ինքնարժեքը ինձ վրա նստել է 480 դրամ, բայց վաճառել եմ 520 դրամ, ենթադրենք, առանց ԱԱՀ: Կա՞ ինչ-որ սահմանափակում գնի նվազագույնի համար, պարտադի՞ր է 20 և ավելի տոկոս ավել գումար դնելը: Ես էլ աշխատում եմ ԱԱՀ-ով: Կամ ապրանք եմ գնել 50 դրամ, վաճառել 55 դրամ, պե՞տք է արդյոք անպայման 20 տոկոսից բարձր գումարել, որպեսզի շահութահարկի խնդիր չառաջանա: Խնդրում եմ շտապ ձեր օգնությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Սամվել, որևիցէ սահմանափակում ոչ ոք չի կարող դնել քո վաճառքի գնի վրա: Եթե քո արտադրանքի ինքնարժեքը 480 դրամ է, դու այն վաճառել ես 520 դրամ, դա չհաշված ԱԱՀ, ապա քո ապրանքի գինը՝ ներառյալ ԱԱՀ, կկազմի 520+104=624 դրամ, 104 դրամը դա 520-ից հաշվարկած 20 տոկոս ԱԱՀ-ն է: Եթե ապրանքը գնել ես 50 դրամով և վաճառում ես 55 դրամ՝ չհաշված ԱԱՀ, քեզ մոտ շահութահարկը հաշվարկվելու է 5 դրամ 20 տոկոսից: Եթե դու ապրանքը կամ արտադրանքը վաճառում ես իր ինքնարժեքից թեկուզ մեկ դրամ ավել, քո շահութահարկը հաշվարկվելու է հենց այդ մեկ դրամից: artashesyana շնիկ mail.ru