«

»

Nov 10 2009

Լեյբնիցի հաշվիչ սարքը

Լեյբնից

Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին թեման` անդրադառնանք գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, ով 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան:

Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, ստրուկների պես, ժամանակ ծախսել հաշվողական աշխատանքների վրա, ինչը կարելի է վստահել ցանկացած մարդու` այդպիսի սարքավորման առկայության պարագայում”):

Լեյբնիցի հաշվիչ սարքը

Լեյբնիցի հաշվիչով թվերի գումարումը կատարվում էր միմյանց հետ փոխկապակցված անիվների օգնությամբ, ինչպես մեկ այլ գիտնական – գյուտարարի` ֆրանսիացի Բլեզ Պասկալի սարքով` “Պասկալինայով”: Մեքենայի կառուցվածքում առկա շարժվող մասը, ինչպես նաև հատուկ բռնակը, որը թույլ էր տալիս պտտել ատամնանիվը (մեքենայի հետագա տարբերակներում` գլանները), թույլ էին տալիս արագացնել գումարման կրկնվող գործողությունները, որոնց օգնությամբ իրականացվում էր թվերի բաժանումն ու բազմապատկումը: Կրկնակի գումարումների անհրաժեշտ քանակը իրականացվում էր ավտոմատ կերպով:

Մեքենան ցուցադրվել է Լեյբնիցի կողմից Ֆրանսիական գիտությունների ակադեմիայում և Լոնդոնյան թագավորական միությունում: Հաշվիչի մեկ օրինակ էլ Պետրոս Առաջինի մոտ է հայտնվել, ով նվիրել է այն չինական կայսրին` ցանկանալով զարմացնել վերջինիս եվրոպական տեխնիկական նվաճումներով:

Աղբյուր` accountant.am

0

Facebook մեկնաբանություններ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...