23/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
13 տարի առաջ

Հարգելի Արթուր, խնդրում եմ նայեք Հարկային նպատակով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին փոխկապակցված համարելու հարցերի վերաբերյալ համար 5 պաշտոնական պարզաբանումը, որտեղ կստանաք Ձեր հարցի հստակ պատասխանը:

Արթուր
Արթուր
13 տարի առաջ

Հարգելի Տիգրան,
Պարզաբանման 3-րդ կետում նշվում է, որ համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության` իրավաբանական անձին փոխկապակցված անձ են համարվում անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկվող փայաբաժնի 20 տոկոսից ավելին: Մինչդեռ նույն կետի վերջում նշվում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ պարբերությունների, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի տարաբնույթ կիրառումը բացառելու նպատակով ընդունվում է, որ այդ հիմքերով ԱԱՀ-ի շեմը չկիրառելու համար անհրաժեշտ է առաջնորդվել միայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «գ» և «դ» կետերով, որտեղ էլ բացակայում է ֆիզիկական անձի կողմից տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկվող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինելու դեպքը: