Արտարժույթի փոխանակման վերաբերյալ

Լուսին.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, օգնեք, շատ շտապ է: Կազմակերպությունը զբաղվում է ներմուծմամբ: Իր գործընկերներին վճարում կատարում է դոլարային հաշվից: Ունի միայն դրամի դրամարկղային գիրք: Կարո՞ղ եմ արդյոք տնօրենին առհաշիվ գումար տալ, որը նա փոխանակման կետում փոխարկի դոլարի և մուտք անի դոլարային հաշիվ: Տարբեր կարծիքներ եմ լսել: Գիտեմ, որ ճիշտը հենց բանկում դրամային հաշվից մարժա անելն է և փոխանցելը դոլարային հաշվին: Հակառակ դեպքում՝ տուգանքի գումարը մինիմում կազմում է 2 մլն. դրամ: Սակայն տնօրենը պնդում է, որ բանկերում կուրսը ավելի բարձր է լինում, իսկ իր համար դա շահեկան չէ, և իր իմանալով` դա խախտում չէ: Խնդրում եմ, ասեք` ո՞րն է ճիշտ (հնարավորության դեպքում կխնդրեի նշել կարգավորող օրենքը): Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մելինե

Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է ևս մեկ դրամարկղային գիրք վարել դոլարով: Այդ դեպքում ձեր դրամի դրամարկղի գրքից գումարը ելք կանեք, իսկ դոլարի դրամարկղի գրքում մուտք կանեք, իհարկե եթե ձեր տնօրենին արտարժույթի փոխանակման անդորրագիր կտան, որպեսզի հիմք ունենաք, հակառակ դեպքում՝ սխալ կլինի: Այնուհետև դոլարով դրամարկղի գրքից գումարը կհանեք և կտանեք ձեր բանկային հաշիվ փոխանցում կատարելու համար:

Լուսին

Համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի Մելինե: Փոխանակման անդորրագրեր տնօրենը իհարկե վերցնում է պարտադիր: Ինձ հետաքրքրում է ներկա պահին (առանց դոլարային դրամարկղի գրքի)՝ ինչպե՞ս կարելի է խնդիրը լուծել, և այն օրենքը կամ իրավական ակտը, որով արգելվում է դրամարկղից (դրամային) գումարը հանել, փոխանակել փոխանակման կետերում և մուտքագրել դոլարային հաշիվ:

Կամո

Ավելի հեշտ ձև ասեմ: Կնքվում է փոխառության պայմանագիր դոլարով` պարտադիր նշելով, որ փոխառության նպատակը առևտրային է, փոխառության գումարը փոխատուի կողմից մուտքագրվում է արտարժութային հաշիվ և վերադարձը` ՀՀ դրամով տվյալ օրվա ԿԲ-ի փոխարժեքով: Վերջ, լրիվ օրենքի սահմաններում:

Աստղիկ

Լուսինե, այստեղ առկա է դրամարկղի կանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում, այստեղ կարող են կիրառել կանխիկ գործառնությունների մասին 300.0 և 3 մլն. ամսական տարբերակը: Ճիշտը՝ դրամը բանկային հաշվին դնելն է: Երևի կորուստն ավելի քիչ կլինի, բացատրեք Ձեր տնօրենին: