«

»

Янв 16 2013

ԱՁ-ն արտոնագրային վճար վճարող է

Տարոն.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես ունեմ Ա/Ձ և զբաղվում եմ տաքսի ծառայությամբ, հետևաբար արտոնագրային վճար վճարող եմ: Արդյո՞ք եկամտային հարկի ներմուծումը ազդում է իմ վճարման վրա և ինչպես՞: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Արփինե

    01.01.2013-ից սկսած բոլոր կազմակերպությունները միանշանակ աշխատելու են եկամտային հարկով, 01.01.2013-ից ՀՀ Օրենքը Եկամտահարկի մասին և ՀՀ Օրենքը պարտադիր սոցիալական ապահովության մասին ուժը կորցնում է, որի փոխարեն կիրառվում է միասնական եկամտային հարկ:

  2. Аватар
    Տարոն

    Շնորհակալություն, Արփինե ջան, բայց հարցը նրանում է, թե արտոնագրային վճարով հարկվող գործունեությունների դրույքաչափը ինչպես է փոխվում, մասնավորապես թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների համար:

  3. Аватар
    astxik

    Հարգելի Տարոն, ավելի լավ է` Դուք կարդաք շրջանառության հարկի մասին օրենքը և սխալ ցուցուների չհետևեք: Արտոնագրով աշխատողների համար շրջանառության հարկ չկա: Ես նաև կխնդրեմ հարցերին պատասխանել միայն այն դեպքում, երբ 100 տոկոս համոզված եք ձեր ճշտությանը, սա վերաբերում է Արփինեին:

    1. Аватар
      Տարոն

      Լավ, հարգելի Աստղիկ, շնորհակալություն:

  4. Аватар
    Արփինե

    Հարգելի Աստղիկ, ես ինքս ունեմ 2 Ա/Ձ, որոնք աշխատում են արտոնագրով, և շատ լավ գիտեմ արտոնագրով աշխատելու սկզբունքը: Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված ախատող, ապա աշղատավարձը հաշվարկելիս կիրառում է եկամտային հարկը, իսկ եթե միայն Ա/Ձ-ն է, ապա իր ամսեկան 5000, որը նախկինում վճարում էր սոց-ի հաշվին, այժմ վճարելու է եկամտային հարկի հաշվին:

    Հարգելի Տարոն, ես չգիտեմ` որքանով Ձեզ օգնեցի, բայց կարծում եմ` հստակ բոլոր ձեր հարցերին կարող է ճշգրիտ պատասխան տալ ձեր տարածքային հարկային տեսցչությունը:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160