Եկամտահարկ 11 տոկոս

Վարդուհի.

Ինձ հետաքրքիր է` նախորդ ժամանակաշրջանում չհիմնավորված փաստաթղթերով ծախսերը ներառվում էին եկամտահարկի հաշվարկում, որից հաշվարկվում էր 11 տոկոս եկամտահարկ, և դրանով իսկ ծախսը ճանաչվում էր հիմնավորված: Իսկ հիմա, երբ արդեն չկա եկամտահարկ, որտեղ են երևում այդ ծախսերը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արա Ա.
Արա Ա.
13 տարի առաջ

Հարգելի Վարդուհի, եկամտահարկ չկա, սակայն կա եկամտային հարկ: Եկամտային հարկի ամփոփ հաշվարկում կարող եք լրացնել շուկայից կատարված ձեռքբերումների գումարները և հաշվարկված եկամտային հարկը:

Gayane
Gayane
13 տարի առաջ

Բաժին II. Հարկվող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ, Եկամտի և քաղաքացիության կոդ [2.1]` Չհիմնավորված վճարումներ 013 11%

Արսինե
Արսինե
13 տարի առաջ

Եթե Ձեր կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով, ապա այդ 11%-ը չի հաշվարկվում և չի վճարվում: Հակառակ դեպքում այն պետք է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկում: