«

»

May 17 2013

Կազմակերպությունը չի ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու դիմում

em.

Նախորդ տարի եղել ենք ԱԱՀ վճարող, այս տարի դիմումը չենք ներկայացրել, բաց ենք թողել էլ. հաշվետվությունների հետ կապված: Սակայն արդեն տվել ենք հաշիվ-ապրանքագիր 1-ին եռ. համար և ԱԱՀ-ի հաշվետվություն, վճարվել է նվազագույն շահութահարկը, կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցում: Ինչպե՞ս վերականգնել սխալը:

0

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Դավիթ Իսախանյան

    Առաջին… Եթե օրենքով սահմանված կարգով դուք 2013 թվականին համարվելու էիք շրջանառության հարկ վճարող, սակայն ցանկանում Էիք հանդիսանալ ԱԱՀ վճարող, ապա որպեսզի համարվեիք ԱԱՀ վճարող առաջին եռամսյակի և ընդանրպաես ամբողջ տարվա համար, ապա պարտավոր էիք ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ դիմում մինչև 2013 թվականի մարտի 31-ը:

    Այս պարագայում եթե չեք ներկայացրել դիմում, ապա առաջին եռամսյակի համար դուք անկախ ամեն ինչից համարվում էք շրջանառության հարկ վճարող, իսկ եթե դուրս էք գրել հարկային հաշիվներ առաջին եռամսյակում, ապա պարտավոր կլինենք հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ն վճարել բյուջե, իսկ առաջին եռամսյակի ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի դեբետագրում չեք կարող կատարել, պարտավոր էիք ներկայացնել Շրջանառության հակի հաշվարկ առաջին եռամսյակի համար:

    Հիմա քանի դեռ ուշ չէ, ներկայացրեք դիմում ապրիլի 1-ից ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ:

    Ֆինանսական առումով Ձեր հարկային կորուստները կլինեն այն, որ ձեռքբերումների մասով հաշվանցման իրավունք չեք կարող ունենալ, և վարչական տուգանք շրջանառության հարկի հաշվարկ չներկայացնելու համար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...