Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

Լուսինե.

Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
astxik
astxik
13 տարի առաջ

Զանգեք, կբացատրեմ 077316299

Լուսինե
Լուսինե
12 տարի առաջ
Ի պատասխան  astxik

Շնորհակալ եմ պատրաստակամության համար:

Vladimir
Vladimir
13 տարի առաջ

Հարգելի Լուսինե,
Դուք կարող եք գրել vladimirshatverov շնիկ gmail.com էլ. հասցեին Ձեր հեռախոսահամարը, և մենք անվճար կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Հարգանքով` Վլադիմիր
“ՇԵՄՄ” հաշվապահական կենտրոն

Լուսինե
Լուսինե
12 տարի առաջ
Ի պատասխան  Vladimir

Շնորհակալ եմ, որ արձագանքեցիք, ափսոս հեռու եք, այլ քաղաքում եք գործում:

Varsham
Varsham
13 տարի առաջ

Հարգելի Լուսինե, եթե Դուք մատուցելու եք ծառայություններ միայն նտերնետային կայքով, ապա Ձեզ բոլորովին անհրաժեշտ չէ ունենալ ՀԴՄ, իսկ հաշվապահ պահելու հարցը դա Ձեր որոշումն է, Դուք պետք է կատարեք արդյունավետ տնտեսական որոշում Ձեր կազմակերպության հնարավորությթնները գնահատելով, Դուք կարող եք դիմել նաև արտահաստիքային հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության, որն կիրականացնի Ձերհաշվապահությունը, սովորաբար նման ծառայության արժեքը ավելի մատչելի է լինում փոքր և միջին բիզնեսի համար, եթե Ձեզ անհրաժեշտ է ավելի սպառիչ պատասխան, կարող եք զանգահարել և ստանալ խորհրդատվություն: 095-66-13-19 093-12-09-69, էջ Facebook-ում:

Varsham
Varsham
13 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Լուսինե: Ձեր նկարագրած գործունեությունն իրականացնելու համար ՀԴՄ բնավ անհրաժեշտ չէ, իսկ ինչ վերաբերում է հաշվապահ պահելուն, Դուք ունեք մի քանի հնարավոր տարբերակներ`

1. ստեղծել հաշվապահի հաստիք (այդ դեպքում Դուք ստիպված եք լինելու, բացի աշխատավարձից կատարել նաև այլ ծախսեր, հաշվապահին ապահովել նրա աշխատանքի համար անհրաժեշտ գրասենյակայն գույքով և այլն)
2. վարձել արտահաստիքային հաշվապահի (նման դերքում այս ծառայության արժեքը ավելի մատչելի կդառնա Ձեզ համար, սակայն Ձեր արտահաստիքային հաշվապահը կարող է ցանկացած ժամանակ անհետանալ և թողնել Ձեզ ամենադժվարին պահերին)
3. դիմել հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության (այս դեպքում Դուք կնքում եք պայմանագիր տվյալ կազմակերպության հետ և որևէ լրացուցիչ ծախս անելու կարիք չեք ունենում, ինչպես նաև այդ կազմակերպությունը չի կարող ուղղակի անհետանալ (օրինակ Եվրոպայում և ԱՄՆ-ում փոքր և միջին ձեռնարկությունների 85-ից 95 ոկոսը դիմում է նման կազմակերպությունների)
4. իրականացնել սեփական հաշվապահությունը ինքնուրույն (նման դեպքում Դուք պետք է ունենաք անհրաժեշտ գիտելիք և Ձեր գործունեությունից ազատ ժամանակ)

Ամեն դեպքում Դուք պետք է կատարեք Ձեր կազմակերպության համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը: Քանի որ Ձեր կազմակերպությունը նորաբաց է, Դուք պետք է փորձեք կատարել այնպիսի որոշում, որը հետագայում փոփոխելու կարիք չի զգացվի:

Ավելին իմանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 093-12-09-69 095-66-13-19
Հարգանքներով, Վարշամ

Լուսինե
Լուսինե
12 տարի առաջ
Ի պատասխան  Varsham

Անչափ շներհակալ եմ կողմնորոշելու համար: