«

»

Aug 30 2013

Արտարժութային հաշիվների վերագնահատում

Հ.Ա..

Հարգելիներս, կազմակերպությունն ունի դոլարային վարկ և յուր. ամիս կատարում է վարկի մարում: ՀԾ-ով կատարում եմ վերագնահատում մարումները կատարելուց առաջ, սակայն վստահ չեմ` ճիշտ եմ անում թե ոչ: Խնդրում եմ ասացեք` ե՞րբ է պետք կատարել վերագնահատում` մարումից առաջ, հետո, յուր. ամսվա վերջում, թե՞ եռամսյակը մեկ անգամ: Կանխավ շնորհակալ եմ:

0

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Varduhi

    Վերագնահատում պետք է անել յուրաքանչյուր գործարքից հետո:

    0
  2. Avatar
    Hayk

    Մարումներից առաջ և ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ:

    0
  3. Avatar
    GOG

    Քանի որ ԿԲ-ի կուրսը ամեն օր փոխվում է, ուստի ամեն օր չվերագնահատելու համար վերագնահատում կարելի է անել միայն գործարքից առաջ՝ ակտիվային հաշիվները կրեդիտագրվելուց առաջ, իսկ պասիվային հաշիվները դեբետագրվելուց առաջ: Իսկ տարեվերջին անկախ գործարքից պետք է վերագնահատել բոլոր արտարժույթային հաշիվները հաշվապահական հաշվեկշիռը կազմելուց առաջ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...