27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Աննա
Աննա
12 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Ազնիվ:
Տվյալ դեպքում, եթե տոմսավաճառի բացակայության ժամանակ վերջինիս պարտականությունները պետք է կատարի գանձապահը, ապա անհրաժեշտ է գանձապահի պայմանագրում համաձայնագրով փոփոխություն կատարել (հրամանով պարտականություններ դնելը ընդունված է պրակտիկայում, սակայն աշխատանքային օրենսգրքով նախատեսված չէ), նշել թե ինչ պարտականություններ նա պետք է կատարի, հստակեցնել աշխատաժամանակը ու վարձատրության չափը: Ու այդ աշխատաժամանակին համապատասխան վարել տեղեկագիրը:

Օրինակ, եթե համաձայնագրում նշում եք, որ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին 09:00-10:00-ը գանձապահը պետք է կատարի իր պարտականությունները, իսկ 10:00-17:00-տոմսավաճառի պարտականությունները, ապա այդ դեպքում տեղեկագրում այդ աշխատակցի գանձապահի պաշտոնում պետք է նշել 7 7 1 1 7 5, իսկ տոմսավաճառի պաշտոնում`- – 6 6 – -, այնպես որ գումարային աշխատաժամանակը չգերազանցի օրենսդրությամբ սահմանված նորմալ աշխատաժամանակը: