Գործավարի պարտականությունների կատարում օպերատորի կողմից

Սոնա.

Ես աշխատում եմ Երևանի դպրոցներից մեկում` որպես օպերատոր: Դպրոցն ունի 700-ից ավելի աշակերտ: Ես ստանում եմ նվազագույն աշխատավարձ (1 դրույք): Օրերս ֆինանսների նախարարությունից ստացանք գրություն` ոչ ուսուցչական` վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմի տիպային հաստիքների և այդ հաստիքների նվազագույն քանակի վերաբերյալ, որտեղ նշված էր, որ 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցի օպերատորի հաստիքի նվազագույն քանակը պետք է կազմի 1.5 դրույք: Սակայն տնօրենն ասում է, որ օպերատորը պետք է կատարի նաև գործավարի աշխատանքը, իսկ քանի որ մենք ունենք գործավար, ուստի ես ստանալու եմ ընդամենը 1 դրույք աշխատավարձ: Բայց ես համոզված եմ, որ գործավարի պարտականությունները դրված չեն օպերատորի վրա: Խնդրում եմ օգնել ինձ` այս հարցը պարզաբանելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմեն

Հարգելի Սոնա, նայեք, թե Ձեր աշխատանքային պայմանագրում ինչ պարտականություններ են դրված Ձեր վրա և վերջ:

Անուշ

Արմեն, դա հարցի լուծում չէ: Ինձ մոտ էլ հակառակ տարբերակն է . ես գործավար եմ և կատարում եմ նաև օպերատորի աշխատանքը, և աշակերտների թիվն էլ սկզբում 2 000 և ավելի էր, իսկ հիմա 1 000 և ավելի: Բայց միևնույն է, վերին ատյանների կողմից որոշվել է, որ յուրաքանչյուր հաստիքի աշխատակից պիտի ստանա որ ավելի, քան 1 դրույքաչափ աշխատավարձ, որն այսօրվա դրությմաբ կազմում է ընդամենը 58 000 առձեռն աշխատավարձ, որից 1 000 դրամն էլ կատարում են պահում իբր բանակի համար: Այնպես որ, Սոնան շատ ճիշտ է նշել, ու այստեղ պայմանագրերն ընդհանրապես կապ չունեն: Բացի այդ դպրոցական համակարգում պայմանագիր կազմելը դա վերջին կարգի տխմարություն է, քանի որ անհնար է անընդհատ փոփոխության ենթարկել պայմանագիրը՝ հաշվի առնելով դպրոցի առանձնահատկությունները. յուրաքամնչյուր ուստարում դրանք կարող են փոփոխվել նախորդ տարվա համեմատ: Ուստի դպրոցում պայմանագրեր մտցնել բացարձակ տխմար նորամուծություն է:

Լիդա

Կներեք, որտեղի՞ց կարող են գտնել նյութ կամ օրենք, որում ամրագրված են դպրոցի օպերատորի պարտականությունները: