Շահութահարկի մասին օրենքի հոդված 47.1

Աննա.

Բարև ձեզ: Ես շատ եմ խնդրում` կարո՞ղ եք պարզաբանել 47,1 հոդվածը:
Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ ամuվա ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպեu նաև արժեթղթերի եւ ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների uտացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոuը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ:

Օրինակ` 2013թ շրջանառությունը կազմել է 80մլն դրամ: Բժշկական կենտրոնը (ՍՊԸ) 2014թ. հունվարին ստացել է եկամուտ ծառայությունից 5մլն. դրամ, ապա պե՞տք է վճարեմ նվազագույն շահութահարկ 50 000 դրամ, և այդ 50% ես ինչպես հաշվարկեմ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
TAXCONSULTING LLC

Հարգելի Աննա,
Ձեր կողմից նշված հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել 2014 թվականի հունվարի 1-ից (Հիմք` “ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ” ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՕ-238-Ն 19.12.2012թ ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-րդ հոդվածի հիման վրա):

Աննա

Հոդված 22. Օրենքի 471-րդ հոդվածը`
1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի երկրորդ նախադասությունը.
2) ուժը կորցրած ճանաչել:
Ես ճի՞շտ հասկացա, որ մասնակի է ուժը կորցրել: Կարո՞ղ եք ասել` բժշկական կենտրոնը նման պարագայում շահութահարկից ի՞նչ դրույքով են հարկվելու, եթե 1% ձեր ասելով արդեն չի գործում: Շնորհակալություն: