«

»

Мар 16 2010

Վարկ արտարժույթով

Մարիամ.

Ես ունեմ արտաժույթով վերցրած վարկ, ուստի և տոկասային վճարները կատարելիս գոյանւոմ է փոխարժեքի տարբերություն: Շահութահարկի օրենքի հոդված 11- ի դ կետի համաձայն իրավունք չունեմ ճանաչել ծախս, բայց միևնույն պահին այս դեպքում բանկի համար տարադրամի փոփոխության եկամուտ է: Արդյոք ես ճիշտ եմ անում, որ արտաժույթի փոփոխությունից առաջացած ծախսերը ծախս չեմ համարում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Аватар
    hasmik

    Դուք Ձեր հաշվառման մեջ փոխարժեքային տարբերություններից եկամուտը կամ ծախսը պետք է ձևակերպեք 725 և 625 ծախսային և եկամտային հաշիվներով , այ շահութահարկի հաշվարկման ժամանակ այդ եկամուտները կամ ծախսերը չպետք է ավելացնեք հարկվող շահույթին կամ պակասեցնեք դրանից :

  2. Аватар
    Կարինե

    Փոխարժեքային այն տարբերությունները, որոնք առաջանում են փաստացի արտարժույթ գնելիս կամ վաճառելիս շահութահարկի առումով համարվում են թե եկամուտ, թե ծախս: Շահութահարկի տեսակետից եկամուտներ և ծախսեր չեն արտարժույթով արտահայտված ակտիվների և պարտավորությունների վերագնահատման արդյունքները

  3. Аватар
    Թեմուր, ք.Հրազդան

    Չէ,որ դուք կատարում էք փաստացի վճարում,և ոչ թե հաշվարկում,ուստի վճարած գումարը ամբողջուէյամբ կհամարվի ծախս:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160