«

»

Mar 13 2014

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Աշոտ.

Հարգելի հաշվապահներ,

Հիմնարկում աշխատանքների ծավալների կրճատման պատճառով տնօրինությունը մտադիր է կրճատել իմ հաստիքը և 01.04.14թ.-ից ազտելաշխատանքից: Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել 2008/2009 ժամանակահատվածի համար (մեզ մոտ չգիտեմ ինչու արձակուրդը հատկացնում են այդպիսի ձևակերպումով՝ 2008/2009 և այլն): Խնդրում եմ պատասխանել` վերջնահաշվարկի ժամանակ արդյո՞ք հիմնարկությունը պարտավոր չէ վճարել 2009/2010, 2010/2011, 2011/2012, 2012/2013 և 2014թ. 3 ամսվա ժամանակահատվածի համար: Մեր հաշվապահն ասում է, որ պարտավոր են վճարել վերջին 3 տարվա համար:
Ցանկացած պատասխանի դեպքում կար՞ող եք որպես հիմնավորում նշել որևէ օրենսդրական ակտ:

Շնորհակալություն:

0

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Կարեն

    Աշոտ ջան, չօգտագործված արձակուրդը ամբողջությամբ ենթակա է փոխհատուցման աշխատողի ազատման պահին: Ձեր հաշվապահը սխալ է ասում, և իրենց համար էլ դա պրոբլեմ կլինի, եթե Ձեզ ամբողջությամբ չփոխհատուցեն:

    0
  2. Avatar
    Աննա

    Բարև Ձեզ, Աշոտ:
    Միանշանակ համաձայն եմ Կարենի հետ, իսկ հիմքը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածն է…

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...