«

»

May 12 2014

Կազմակերպությունը հիմնական միջոց է ստացել նվեր

242

Լենա.

ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով: Մեկ այլ կազմակերպությունից անհատույց ստացվել է հիմնական միջոց: Արդյո՞ք այդ ՀՄ կհամարվի եկամուտ, և ինչպիսի՞ ձևակերպում տալ դրան: Շնորհակալություն պատասխանի համար:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արմեն

    “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենք
    Հոդված 6. Հարկվող օբյեկտը

    1. Շրջանառության հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը), ինչպես նաև ստացվող այլ եկամուտները:
    2. Սույն օրենքի իմաստով եկամուտները ճանաչվում են “Շահութահարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

    “Շահութահարկի մասին” ՀՀ օրենք
    Հոդված 7. Համախառն եկամուտը
    ժա) անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների գծով տրվող արտոնությունների գումարները

    Պատասխան` ԱՅՈ:

     
  2. Avatar
    Լենա

    Շնորհակալ եմ պատասխանի համար:

     
  3. Avatar
    Arman

    Բարև ձեզ: Արմեն, եթե դա համարվում է շրջ. հարկով հարկվող գումար, ապա հաշվետվության մեջ նվիրատվությունը ո՞ր տողով պետք է երևա, որ տոկոսի տակ, եթե ՍՊԸ մատուցում է միայն ծառայություն: Շնորհակալություն:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...