27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Վարդ
Վարդ
12 տարի առաջ

Հարգելի Աստղիկ,

1. Վճարումն իրականացվում է արձակուրդն սկսելուց երեք օրացույցային օր առաջ:
3. 7*50000=350000/7=50000
50000/21=2380 – միջին օրական
2380 դրամ բազմապատկած հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի թվին:

a-varduhy շնիկ mail.ru

Արթուր Գալստյան
Արթուր Գալստյան
12 տարի առաջ

Աստղիկ, նախ վերևում Ձեզ սխալ պատասխան են գրել:
Եթե միջին աշխատավարձը ցածր է նվազագույն աշխատավարձից, ապա հաշվարկի համար հիմք է վերցվում նվազագույն աշխատավարձը, իսկ նպաստի վճարումը կարող եք անել աշխատավարձի առաջիկա վճարման ժամանակ, բայց ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը: Հաջողություն Ձեզ:

Իրինա
Իրինա
12 տարի առաջ

Բարև ձեզ: 3 օրացուցային օր առաջ վճարումը վերաբերվում է հերթական արձակուրդներին, իսկ ինչ վերաբերվում է նվազագույն աշխատավարձին, ապա ըստ օրենքի`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «45000» թիվը փոխարինել «50000» թվով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «270», «300», «450» թվերը փոխարինել համապատասխանաբար «300», «334», «500» թվերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-187-Ն

Աստղիկ
Աստղիկ
12 տարի առաջ

Հարգելի Իրինա, Դուք սխալվում եք նորից, իհարկե ես կարդացել եմ Ձեր գրած 1 նամակը, դրա համար շնորհակալ եմ, սակայն Ձեր գրածն ու մի միտքը ճիշտ չէ: Իսկ ինչ վերաբերվում է նվազագույն աշխատավարձին, որոշման մեջ չի նշվում, բայց պետք է հասկանանք, որ այդ գումարների մեջ ներառված չեն հարկերը, իսկ Արթուր Գալստյանը շատ ճիշտ է պատասխանել իմ հարցին: