Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Տաթև.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկին: Եթե աշխատողը ընդունվել է 10.06.2010թ., անաշխատունակության թերթիկը ստացել է 30.09.2010թ. – 19.02.2011թ. (140 օր) համար, քանի որ հունիսին ընդունվել է ամսի 10-ից, հետևաբար միջին ամսականը հաշվարկում եմ օրերով, այսինքն՝ կլինի (20+31+31) 82 օր, այդ ամիսների հաշվարկված աշխատավարձը համապատասխանաբար կազմում է (75000+75000+75000)=225000, հաշվում եմ միջին օրականը՝ 225000/82=2743.9, այնուհետև՝ 2743,9*140=384146, որից ոչ մի հարկ չեմ պահում:
Խնդրում եմ, գրեք, արդյո՞ք ճիշտ եմ հաշվել:

Նախապես շատ շնորհակալություն: Կարող եք գրել նաև tatushik01111983 շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արտյոմ

Ոչ, Տաթև ջան, սխալ եք հաշվել: 75000/30.4*140=345380…

Մարինե

Տաթև, եթե աշխատողի աշխատավարձը 75 000 դրամ է, ապա 2010թ. հունիսին նրա համար հաշվարկված աշխատավարձը քիչ կլինի, քանի որ ընդունվել է 10.06.2010թ.: Դա վերանայեք, մնացած հաշվարկի ընթացքը ճիշտ է:

Դավիթ

Համարենք, որ թերթիկը ստացել է 18,00-ին, ուստի նախկին երեք ամիսները կլինի՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր 75000+75000+75000/3/30,4*140 հավասար է 345 395 դրամ, իսկ հունիս, հուլիս, օգոստոս ամիսների դեպքում՝ 50000+75000+75000/82*140 հավասար է 341 463 դրամ:

Լիանա

Հարգելի Տաթև, այդպես կլիներ, եթե անաշխատունակության թերթիկը լիներ 01.10.2010թ. ամսաթվով, իսկ եթե 30.09.2010թ. ամսաթվով է, ապա աշխատած ամիսների միջին աշխատավարձի հաշվարկը կլինի ((75000/22*15)+75000+75000)=201136/82=2453*82=343404, որից ոչ մի հարկ չի պահվում:

Հերմինե

Բարև բոլորին:
Համաձայն «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ`

Եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է 3 օրացուցային ամսվանից կամ, եթե ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 ամիսների ընթացքում աշխատողը լրիվ չի աշխատել (3 ամիսների օրացուցային ոչ բոլոր օրերի համար է հաշվարկվել աշխատավարձ), ապա միջին ամսական աշխատավարձը որոշելու համար այդ 3 ամիսների աշխատած օրերի համար հաշվարկված վաստակի ընդհանուր գումարը (բացառությամբ պարգևատրումների և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարների) բաժանվում է աշխատավարձ ստացած և հաշվառումից չհանվող ժամանակաշրջանների օրացուցային օրերի թվի վրա, և ստացված միջին օրական վաստակը բազմապատկվում է միջին ամսական օրացուցային օրերի թվով` 30.4-ով:
Հաշվառումից չհանվող ժամանակաշրջանն այն ժամանակաշրջանն է, երբ քաղաքացու համար չի հաշվարկվել աշխատավարձ և այն հետևանք չէ օրենքով սահմանված ամենամյա (այդ թվում` լրացուցիչ և երկարացված) կամ նպատակային արձակուրդի կամ ժամանակավոր անաշխատունակության:
Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները գումարի մեկ տասներկուերորդի չափով ավելացվում են սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձին` բացառությամբ հաջորդ պարբերությունում նշված դեպքի:

Տաթևի հաշվարկը ճիշտ է, միայն թե պարզ չէ, թե ինչու է աշխատողը հունիս ամսին ստացել 75 000 դրամ՝ աշխատելով ոչ լրիվ ամիս, իսկ հուլիսին և օգոստոսին՝ լրիվ ամիս, և նորից 75 0000 դրամ 🙂

Ոնց հասկացա՝ աշխատողին ընդունել են հղիության և ծննդաբերության նպաստ ստանալու համար: Խորհուրդ եմ տալիս հունիս ամսվա համար ճշտել նրա աշխատավարձը՝ 75 000-ը դարձնելով 75000/22*15=51130: Հետո նոր հաշվել վերը նշված ձևով՝ (51130+75000+75000)/(21+31+31)=201130/83=2423: Ապահովագրական նպաստը կլինի՝ 2423*140=339220:

Իսկ եթե չեք ուզում ճշտել, ապա, ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ, պետք է հաշվեք այսպես՝

(75000+75000+75000)/(30+31+31)=225000/92=2445
2445*140=342300
քանի որ, հաշվառումից չհանվող ժամանակաշրջանն այն ժամանակաշրջանն է, երբ քաղաքացու համար չի հաշվարկվել աշխատավարձ և այն հետևանք չէ օրենքով սահմանված ամենամյա (այդ թվում` լրացուցիչ և երկարացված) կամ նպատակային արձակուրդի կամ ժամանակավոր անաշխատունակության:

Կարծում եմ՝ հունիսի 1-ից 10-ը տվյալ դեպքում հաշվառումից չհանվող ժամանակահատված է:

Լ.Լ.

Հարգելի Տաթև, զգույշ եղեք՝ խնդիրներ չունենաք հարկայինի հետ, քանի որ պարզ է ընդունման նպատակը: Առնվազն 18 ամիս պետք է լինի ընդունման և նպաստի տրամադրման ժամանակահատվածը: Իմ ծանոթներից մեկը լուրջ խնդիրներ ունեցավ, ինչը չեմ ցանկանա Ձեզ: Դրանով զբաղվում է հատուկ բաժինը: Ձեզ հաջողություն: