29/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Anna
Anna
12 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Անդրանիկ:
Գործատուն հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարում է աշխատանքային գրքույկ անկախ այն հանգամանքից` սկսնակ է աշխատողը, թե փորձառու:

Ինչ վերաբերում է Ձեր 2-րդ հարցին, ապա համաձայն ՀՀ ԱՕ 95-րդ հոդվածի, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները:
Այսինքն, եթե Դուք գիտեք, որ Ձեր կազմակերպությանը խոհարար կամ գանձապահ միշտ էլ անհրաժեշտ է լինելու, ապա այդ հաստիքների համար որոշակի ժամկետով պայմանագիր կնքելը թույլատրելի չէ:

Անդրանիկ
Անդրանիկ
12 տարի առաջ
Ի պատասխան  Anna

Հարգելի Աննա, առաջին հարցումս ելակետային հարցը տրամադրելու հետ է կապված: Շնորհակալ եմ:

Anna
Anna
12 տարի առաջ

Եթե նկատի ունեք, թե աշխատանքային գրքույկը գործատուն պետք է տրամադրի, թե աշխատակիցը ինքը դատարկ գրքույկը ներկայացնի, ապա դա որոշվում է գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ և յուրաքանչյուր կազմակերպությունում գործող կարգերից: