Ռուսական համրիչ

Համրիչ
Համրիչը հաշվարկներ կատարող առաջին պարզ սարքն է: Այն էվոլյուցիայի երկար ճանապարհ է անցել, որը կարելի է բաժանել չորս փուլի:

Առաջինը ազդարարում է համրիչի առաջացումը` դա կորիզների միջոցով հաշվարկն է, որը շատ նման է եվրոպական հաշվարկին` գծերի վրա:

Երկրորդը` “տախտակե հաշվարկն” է: Այն սկսվում է 16-րդ դարի վերջում և վերջանում է 18-րդ դարի սկզբում: Այս փուլում ստեղծվում է ռուսական համրիչը, որը իր ձևով շատ է տարբերվում ժամանակակից համրիչներից:

Հաջորդ` երրորդ փուլը ընդգրկում է ողջ 18-րդ դարը և 19-րդ դարի սկիզբը: Այս փուլի սկզբում համրիչը ձեռք է բերում իր դասական տեսքը, և հետագայում կատարելագործվում է միայն դրա արտաքինը` օգտագործման հարմարավետության տեսանկյունից ելնելով: Սակայն այս փուլում համրիչն արդեն ունիվերսալ հաշվարկային սարքավորում չի հանդիսանում, այլ վերածվում է օժանդակ սարքի, իսկ հիմնական տեղը զբաղեցնում են հաշվարկները թղթի վրա:

Ռուսական համրիչի զարգացման չորրորդ փուլը տևում է 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբը: Այդ ժամանակ հաշվարկների մեխանիզացման աճող պահանջարկը առաջացրել էր համրիչը կատարելագործելու և դրան նորից ունիվերսալ հաշվարկային սարքի նշանակություն տալու բազմաթիվ փորձեր: Սակայն այդ գաղափարը սկզբունքորեն իրագործելի չէր. համրիչը որպես ձեռքի սարք չէր կարող մրցակցել զարգացած մեխանիկական հաշվեմեքենաների հետ:

Ռուսական համրիչը, ձեռք բերելով իր դասական տեսքը, ընդհուպ մինչև 20-րդ դարի 70-ական թվականները լայնորեն կիրառվում էր որպես օժանդակ հաշվարկող սարք: Սկսած 70-ական թվականներից այս սարքի հետ հաջողությամբ մրցակցում է գրպանի էլեկտրոնային հաշվիչը, չնայած որ համրիչը տարածված է նաև մեր օրերում: Շատ հաշվապահներ իրենց հաշվարկները վաղուց արդեն կատարում են համակարգիչների օգնությամբ, մյուսները օգտվում են միայն էլեկտրոնային հաշվիչներից, սակայն կան նաև “հին դպրոցի” մասնագետներ, որոնք դեռևս օգտագործում են համրիչ իրենց հաշվարկները կատարելու համար:

Աղբյուր` accountant.am

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *