28/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Lilit
Lilit
12 տարի առաջ

դտ 2111 կտ 52111
դտ 52111 կտ 2281
դտ 2281 կտ 2511

Arsine
Arsine
12 տարի առաջ
Ի պատասխան  Lilit

Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ կարո՞ղ եք ասել, թե 528 հաշիվը ո՞ր դեպքում է կիրառվում, խնդրում եմ, եթե հնարավոր է, օրինակ բերեք: Կանխավ շնորհակալություն:

Hovhannes
12 տարի առաջ

Հաշիվ 528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»

528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշիվը նախատեսված է կազմակերպության աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար:

Հաշիվը պասիվային է, մասնավորապես, կրեդիտում արտացոլվում է առհաշիվ անձանց գծով, ինչպես նաև աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքերի գումարը, իսկ դեբետում՝ այդ պարտքերի մարումը, վերաձևակերպումը: Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է աշխատակիցներին այլ գործառնությունների գծով կրեդիտորական պարտքը հաշվետու ամսաթվի դրությամբ:

528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները` 5281 «Պարտքեր աշխատակիցներին առհաշիվ գումարների գծով», 5282 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով»:

Այս հաշվի վերլուծական հաշվառումը տարվում է ըստ աշխատակիցների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:

528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշիվը կրեդիտով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը
Հաշիվների դեբետ
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում յուրաքանչյուր աշխատողի՝ առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի ձևակերպումը որպես ընթացիկ կրեդիտորական պարտք
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»

528 «Պարտքեր աշխատակիցներին այլ գործառնությունների գծով» հաշիվը դեբետով թղթակցում է հետևյալ հաշիվների հետ

Տնտեսական գործառնությունների բովանդակությունը
Հաշիվների կրեդիտ
Հաշվետու ժամանակաշրջանի սկզբում յուրաքանչյուր աշխատողի՝ առհաշիվ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդի վերաձևակերպում
228 «Դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով»

Hovhannes
12 տարի առաջ

Տեղափոխում եք մնացորդը 228` դտ 528 – կտ 228, նոր 228 մարում: