«

»

Oct 28 2014

ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը

201

Lilit.

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ուղղել ձեզ հետևյալ հարցը: Տուրիստական ընկերությունը զբաղվում է տուր փաթեթների վաճառքով` գործակալության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության համար հասույթ է դիտվում միայն գործակալական միջնորդավճարը, սակայն խնդիր է առաջանում` կապված ՀԴՄ -ի կիրառման հետ: Հարցս հետևյալն է. ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը, և եթե նշենք ողջ գումարը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորել հարկը` միայն միջնորդավճարից գանձելու պայմանը: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Շատ շնորհակալ կլինեմ հարցին արձագանքելու դեպքում: Նախօրոք շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Lilit

    ՀԴՄ-ում նշվում է փաթեթի ամբողջ արժեքը, սակայն հարկվում է միայն միջնորդավճարը: Սա բացառություն է տուրիստականների համար:

  2. Avatar
    Կարեն

    Հարգելի Լիլիթ, ՀԴՄ – ով միանշանակ պետք է տպեք ամբողջ գումարը: Եթե չտպեք, կարող են տուգանել, դա հաստատ: Իսկ ինչ վերաբերում է հարկը միայն միջնորդավճարից հաշվարկելու հարցին, ապա նման դեպքերում, այո, ՀՏ-ում առաջանում է հարց և ուղղվում է Ձեզ կամերալի տեսքով, որին Դուք պատասխանում եք գրությամբ` բացատրելով Ձեր դեպքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...