Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

104

Արթուր.

Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

  1. Դուք պետք է պահեստի մուտքի օրդեր պատրաստեք հենց մաքսային հայտարարագրի վրայի նշված կնիքի ամսաթվով, իսկ այն ընկերությունները, որոնցից ստացել եք Invoice-ները, կարող եք մուտքագրել հենց պահեստի մուտքի ամսաթվով, բայց անպայման դուրս գրված Invoice-ներից յուրաքանչյուրի ամսաթվին համապատասխան այդ օրվա ԿԲ փոխարժեքով աշվարկված: Օրենքը չեմ հիշում: Բայց ես արդեն մի քանի տարի է այդպես եմ աշխատում, և խնդիր չի եղել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *