Միջին աշխատավարձի հաշվարկ

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք միջին աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև արձակուրդային գումարը, թե՞ միայն տվյալ ամսվա հասանելիք աշխատավարձը:
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anna

Բարև Ձեզ, հարգելի Լուսինե:
Այստեղ պետք է հստակեցնել, թե որ դեպքի համար է պետք հաշվարկել միջին աշխատավարձը, եթե խոսքը աշխատողի արձակուրդի մասին է, ապա ՀՀ ԱՕ 195-րդ հոդվածի համաձայն, աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:

Ընդ որում, հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

Այսինքն, տվյալ դեպքում արձակուրդի գումարը չի մտնում միջին աշխատավարձի հաշվարկի մեջ:

Իսկ օրինակ, ժամանակավոր անաշխատունակության դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Այստեղ եկամուտ են համարվում ժամանկավոր անաշխատունակության նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:

Այսինքն, տվյալ դեպքում արձակուրդայինի գումարը ևս ներառվում է միջին աշխատավարձի հաշվարկում:

Հենո

02.09.2011թ –ից մինչև 17.11.2014թ եղել է չվճարվող արձակուրդում(երեխայի խնամքի համար):
22.02.2015 ից 26.02.2015 համար ներկայացրել է երեխայի խնամքի համար բուլետեն:
Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը կամ միջին աշխատավարձը:
2014թ փետրվարից –հոկտեմբեր 0 դրամ աշխ.
2014 նոյեմբեր-36500 (17.11-30.11 օրերի համար)
2014 դեկտեմբեր-73000
2015 հունվար-73000
2015 փետրվարի աշխ. 73000
Իմ լուծումը եթե սխալ է խնդրում եմ օգնել ))))
(73000+73000)/2=73000; (73000/21)*3=10428 (73000/20) *16=58400
միջին աշխատավարձը=10428+58400=68828