ՀՀ կառավարությունը բիզնեսի գրանցման կարգը հեշտացրել է

ՀՀ կառավարությունը հեշտացրել է բիզնես-կազմակերպությունների և ֆիզիկական անձանց բիզնեսի գրանցման, ինչպես նաև նրանց հարկային համարի տրամադրման կարգերը:

Ինչպես նշեց ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանը, կառավարությունը «Հարկերի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառումը վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում է կայացրել:

«Այս ամենն իրականացվում է` ստեղծելու բարենպաստ պայմաններ բիզնեսի վարման և բիզնես միջավայրի կատարելագործման համար»,-ասաց նա:

Առաջ այս ընթացակարգը ավելի երկար էր. իր բիզնեսը գրանցել ցանկացող հարկատուն ներկայանում էր պետռեգիստր, համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո գրանցվում էր, որից հետո միայն կանգնում էր հաշվառման հարկային մարմիններում: Շտկումների ընդունումից հետո վերոնշյալ օրենքներում կգործի մեկ պատուհանի սկզբունքը. հարկատուն պարզապես պիտի ներկայանա պետռեգիստր, որտեղ նա կկարողանա ստանալ նաև հարկային համարը: Ողջ ընթցակարգը կարող է տևել ընդամենը 1 օր, եթե ներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Կգործի առ ցանց համակարգ, որի միջոցով բոլոր փաստաթղթերը և տվյալները կմտցվեն բազայի մեջ, որից հետո համարը կտրամադրվի մեխանիկորեն: Չի փոխոխվել հարկային համարը ստանալու վճարման սխեման:

Նշվեց, որ օրենքի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2011թ.-ի հունվարի 1-ին:
Ռ. Քոչարյանի տվյալներով իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկային համարի տրամադրման պահից գրանցվել է 180 հազար իրավաբանական անձ, տնտեսվարող սուբյեկտներ և ձեռնարկատերեր: Տարեկան հարկային համար են ստանում 10 հազար բիզնես կազմակերպություններ, իսկ լուծարվում են 3 հազարը:

Աղբյուր` panorama.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները