Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Մարիանա.

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և 1 օրից ազատվել է, նրա հետ վերջնահաշվարկ կատարելու՞ ենք, թե՞ ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Էմմա
Էմմա
10 տարի առաջ

Հարգելի Մարիանա, եթե պայմանագիր կա կնքված, ապա իհարկե պետք է վճարել մեկ աշխատած օրվա համար, արձակուրդային կուտակված օրեր դեռ չի հավաքել, այսինքն՝ վարձատրվում է միայն 1 աշխատած օրվա համար: Պայմանագրում նշված աշխատավարձը բաժանել 21 աշխատանքային օրվա, կստանաք 1 աշխատանքային օրը:

Մարիանա
Մարիանա
10 տարի առաջ

Շատ շնորհակալություն: Իսկ կարո՞ղ եք ինձ օգնել՝ ասելով, թե դա աշխատանքային օրենսգրքի որ հոդվածով է կարգավորվում: